«Լիվերպուլի» շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին կարող է հեռանալ ակունբից Եվրո-2020-ի ավարտից հետո։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»։
29-ամյա Շաքիրին 2018 թվականից է հանդես գալիս մերսիսայդցիների կազմում։ Ավելի վաղ նա հանդես է եկել «Սթոք Սիթիում», «Ինտերում», «Բավարիայում» և «Բազելում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին 12 մլն եվրո է գնահատում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Շաքիրին 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Լիվերպուլը» 69 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։