Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են մասնակցել Ամերիկայի Գավաթի տնային խաղարկությանը: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն:
Չնայած դժգոհություններին՝ ֆուտբոլիստները փոքր-ինչ ավելի ուշ կհայտարարեն մրցաշարին իրենց մասնակցության մասին: Ընդ որում, ֆուտբոլիստներն իրենց հայտարարությամբ կքննադատեն մրցաշարի կազմակերպումը Բրազիլիայում՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
Հաղորդվում էր, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեին կարող են հեռացնել՝ Ամերիկայի Գավաթին մասնակցությունից հրաժարվելու համար:
Ավելի վաղ ազգային թիմի վետերանները Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռոժերիո Կաբոկլոյի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել մրցաշարը Բրազիլիայում անցկացնելու որոշման վերաբերյալ, և որ այդ մասին իրենք իմացել են ԶԼՄ-ներից:
Ավելի վաղ Ամերիկայի Գավաթն անցկացնելու իրավունքից զրկվել էին Կոլումբիան և Արգենտինան: