Ղրղզստանի ազգային հավաքականը ԱԱ-2022 ասիական գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի խաղում զիջեց Մոնղոլիայի ազգային ընտրանուն: Հանդիպումը տեղի ունեցավ Օսակայի (Ճապոնիա) «Նագա» մարզադաշտում և ավարտվեց 0:1 հաշվով:
Հանդիպումից երկու ժամ առաջ Ղրղըզստանի հավաքականը հայտնվել էր բարդ իրավիճակում. կորոնավիրուսով վարակվելու կասկածի պատճառով բոլոր երեք դարպասապահները չէին կարող մասնակցել հանդիպմանը: Արդյունքում պաշտպան Աիզար Ակմատովը ստիպված էր փոխել իր դիրքը խաղադաշտում՝ կանգնելով դարպասում։
Միակ գոլը գրանցվեց 34-րդ րոպեին: Դրա հեղինակը Մոնղոլիայի ազգային հավաքականի հարձակվող Միիջիդոր Օյունբատարն էր:
Ղրղզստանը, վաստակած 7 միավորով, Ասիական որակավորման F խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով Տաջիկստանին (10) և Ճապոնիային (21): Մոնղոլիան (6) շարունակում է մնալ վերջին՝ հինգերորդ շարքում: