Արգենտինայի ազգային հավաքականը հայտարարություն է տարածել, որով հայտնում է պատրաստակամության մաիսն մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը հունիսի 11-ից հուլիսի 10-ը անցկացվելու է Բրազիլիայի չորս նահանգներում:
Հիշեցնենք, որ ի սկզբանե մրցաշարը պետք է հյուրընկալեին Կոլումբիան և Արգենտինան, բայց այդ երկրները զրկվել էին այն անցկացնելու իրավունքից: Լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում որոշ հավաքականներ կարող են հրաժարվել Բրազիլիա մեկնելուց:
Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի խաղացողներն իրենք էին դեմ հանդես գալիս մասնակցելու մրցաշարին: