Կոլումբիան Հարավային Ամերիկայի ԱԱ-2022 ընտրական խաղում հաղթեց Պերուին: Հանդիպումը տեղի ունեցավ Լիմայի «Նացիոնալ» մարզադաշտում եւ ավարտվեց 3:0 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Գոլերի հեղինակ են դարփել Մինան, Ուրիբեն և Դիասը։
Արգենտինան սեփական հարկի տակ ոչ-ոքի՝1-1 ավարտեց հանդիպումը Չիլիի հետ։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Լիոնել Մեսսին (11մ), իսկ հյուրերի կազմում՝ Ալեքսիս Սանչեսը։
Ուրուգվայն ու Պարագվայն այդպես էլ չպարզեցին հաղթողին՝ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի։ Իսկ Բոլիվիան 3-1 հաշվով հաղթեց Վենեսուելային։
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա — 12 միավոր
2․ Արգենտինա — 11
3․ Էկվադոր — 9
4․ Պարագվայ — 7
5․ Ուրուգվայ — 7
6․ Կոլումբիա — 7
7․ Չիլի — 5
8․ Բոլիվիա — 4
9․ Վենեսուելա — 3
10․ Պերու — 1