Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի մրցրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ կոլեգաների վարկածով:
Ֆուտբոլիստների 75.9 տոկոսը քվեարկել է լեհ հարձակվողի, 7.1 տոկոսը՝ Էրլինգ Հոլանդի, 3.5 տոկոսը՝ Թոմաս Մյուլլերի օգտին:
Այս մրցանակը լեհ հարձակվողի համար 5-րդն էր կարիերայում: Նախկինում նա մրցանակները նվաճել էր 2013-ին, 2017-ին, 2018-ին ու 2020-ին:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Լևանդովսկին դարձել է 41 գոլի հեղինակ՝ գերազանցելով Գերդ Մյուլլերի ռեկորդը: