«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ժորդի Կրույֆը՝ հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի որդին, պաշտոն է ստացել ակումբում: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:
47-ամյա հոլանդացի մասնագետը կաշխատի կատալոնական ակումբի տեխնիկական քարտուղարությունում: 2020 թվականին Ժորդի Կրույֆը գլխավորել էր չինական «Շենչժեն» ակումբը, որի հետ համաձայնության է եկել պայմանագիրը ժամանակից շուտ խզելու վերաբերյալ:
Իսպանիայի ավարտված առաջնության արդյունքներով «Բարսելոնան» 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ վաստակելով 79 միավոր և զիջելով չեմպիոն «Ատլետիկոյին» և «Ռեալին»: