Համաշխարհային հակադոպինգային գործակալության / WADA / ամենամյա սիմպոզիումը, որը նախատեսված էր Լոզանում առաջիկա հոկտեմբերին, չի կայանալու:
Այն հետաձգվել է և հավանաբար տեղի կունենա եկող տարվա մարտի երրորդ տասնօրյակում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սիմպոզիումին մասնակցում են միջազգային ֆեդերացիաների, ազգային, տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ և այլոք: