Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Սուպերլիգայի մասին։
«Սուպերլիգայի ստեղծումը վաղուց Ֆլորենտինո Պերեսի երազանքն է։ Խնդիրը կորոնավիրուսը չէր, ինչպես մեզ փորձում էին ասել։ Հայեցակարգը չի մահացել։ Նրանք ուզում են, որ ամեն ինչ մեծ ակումբների շուրջ պտտվի, իսկ մյուսները խոնարհվեն իրենց առջև։
«Ռեալն» ու «Բարսելոնան» պիտի զգուշանան։ Չեմ ուզում Չեմպիոնների լիգան առանց նրանց պատկերացնել, բայց դա կարող է տեղի ունենալ։ ՉԼ-ն կարող է անցկացվել առանց «Յուվենտուսի», «Ռեալի» ու «Բարսելոնայի»։ Նրանք պիտի զգուշանան»,- Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը։