Ռուսասատանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավարտեց իր ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնությունում: Առաջին տուրում աշխարհի 100-րդ ռակետը պարտվեց ամերիկացի Էն Լիին, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Գասպարյանը հաղթեց ընդամենը մեկ գեյմ:
47 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:1 հաշվով՝ հօգուտ Լիի: Ռոլան Գարոսի երկրորդ փուլում կամ ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան, կամ ֆրանսիուհի Օուշեն Բաբելը կմրցեն ամերիկացի թենիսիստուհու հետ:
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ փուլ: Ռոլան Գարոսի մեկնարկում աշխարհի 8-րդ ռակետ Ուիլյամսը հանդիպեց Ռումինիայի ներկայացուցիչ Իրինա Բեգուի հետ, ով WTA վարկանիշում 74-րդն է:
Մրցակիցների հանդիպումը տևեց 1 ժամ 44 րոպե և ավարտվեց Ուիլյամսի հաղթանակով երկու սեթում ՝ 7: 6 (8: 6), 6: 2: Երկրորդ փուլում Սերենան խաղալու է աշխարհի 174-րդ ռակետ Ռումինացի Միհաելա Բուզարնեսկուի հետ: