Հունվարի 17-ին տեղի ունեցավ Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրի «Սպորտինգ»-«Բենֆիկա» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «Արծիվների» հաղթանակով ՝ 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ռաֆա Սիլվան։
Այսպիսով, «Բենֆիկան» Բրունո Լաժեի գլխավորությամբ հաղթեց օրացուցային տարվա Պորտուգալիայի առաջնության բոլոր արտագնա հանդիպումներում: 2019 թվականի հունվարի 3-ին պորտուգալացի մասնագետը նշանակվեց «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդ ժամանակվանից ի վեր «Բենֆիկան» 14 արտագնա հաղթանակ է տարել (2018/19 մրցաշրջանում 6, Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում՝ 8):
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում առաջնությունում «Բենֆիկայի» հաղթարշավն արդեն հասել է 14 խաղի:
48 միավորով «Բենֆիկան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սպորտինգը» (29) գտնվում է 4-րդ հորիզոնականում: