Ռուսաստանի պատանեկան ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռավիլ Սաբիտովը կիսվել է իր կարծիքով «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը քննարկում է հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Դրանից հետո լրատվամիջոցները գրեցին, որ Մխիթարյանն ինքը մտադիր չէ կարիերան շարունակել Ռուսաստանում:
«Հարյուր տոկոս է նա պետք: Իմ կարծիքով, Մխիթարյանը շատ բարձր եվրոպական մակարդակի հարձակվող է: Եվ ռուս ֆուտբոլիստների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, ես նրանց չէի համեմատի եվրոպական առաջատար լիգաների բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ ՝ Մխիթարյանը «կպատռեր» բոլորին մեր առաջնությունում:
Ձյուբային համեմատո՞ւմ եք Մխիթարյանի հետ: Նրանք տարբեր են : Կարծում եմ՝ Սեմակը կգնար Ձյուբա- Ազմուն-Մխիթարյան կամ նման այլ համադրության: Ձյուբան ունի իր սեփական հաղթաթուղթը: Այժմ նա մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում: Միգուցե Ձյուբան այնքան ուժեղ չէ, որքան թվում է, բայց նա այնպիսի աուրա է ստեղծում իր շուրջ, որ մրցակիցները վախենում են նրանից նույնիսկ խաղի մեկնարկից առաջ», — մեջբերում է Սաբիտովին «Sport Weekend»- ը:
Կարդացեք նաև՝ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա