Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին.
«Իմ ապագա՞ն: Ես միշտ բաց եմ բոլորի առջև: Ինձ շատ լավ եմ զգում «Բավարիայում». չքնաղ քաղաք, հրաշալի թիմ: Ես միշտ սիրում եմ նոր լեզու սովորել ու մշակույթի ծանոթանալ: Չգիտեմ, դա կլինի ֆուտբոլում, թե կարիերան ավարտելուց հետո»,-Canal+-ին ասել է Լևանդովսկին:
Ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 40 խաղում լեհ հարձակվողը դարձել է 48 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Նա գերազանցել է լեգենդար Գերդ Մյուլլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը:
Լևայի պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.-ը: