«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին ՉԼ եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունից հետո։
«Երեկ երեկոյան մենք ամեն ինչ արեցինք, որ երկրպագուները հպարտանան մեզնով։ Ցավում եմ, որ դա բավական չեղավ տիտղոսը տուն բերելու համար։
Մենք կվերադառնանք ավելի ուժեղ։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- գրել է ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում։