«Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն քթի ու ձախ աչքի խոռոչի կոտրվածքի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնության սկիզբը։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կոտրվածքներից լիարժեք ապաքինվելու համար 3 շաբաթից ոչ պակաս ժամանակ է պահանջվում, ինչը կասկածի տակ է դնում Եվրո-2020-ի՝ Բելգիայի հավաքականի խմբային փուլին դե Բրյույնեի մասնակցելու հնարավորությունը։ Կիսապաշտպանը դժվար թե բաց թողնի ամբողջ մրցաշարը, քանի որ կարող է դիմակով խաղալ, որպեսզի պաշտպանի վնասված հատվածը։
Բելգիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ֆուտբոլիստին հավելյալ հանգստի համար մեկ շաբաթ է տվել ՉԼ եզրափակչի պատճառով, դրա համար էլ բելգիացին մարզումները կսկսի հունիսի 7-ից։