Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:
Այսպիսով, ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքը սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան — «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան — «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — «Արարատ»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան — «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։























































