Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում արևմտյան կոնֆերենցիան ներկայացնող «Լոս Անջելես Լեյքերսը» «Սթեյփլս սենթրում» 109:95 հաշվով հաղթեց «Ֆինիքս Սանսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված «Լեյքերսի» կենտրոնական Էնթոնի Դեյվիսը՝ վաստակելով 34 միավոր և կատարելով 11 անդրադարձ, դաբլ-դաբլ գրանցեց իր անվան դիմաց: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Լեբրոնը և ընկերները 2:1 հաշվով շարքում առջևում են:
Դրամատիկ պայքարում ավարտվեց «Պորտլենդի» և «Դենվերի» մրցավեճը: Լարված պայքարում «Դենվեր Նագեթսը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ 120:115 հաշվով՝ դիմակայությունում տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: «Դենվերի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ դարձավ թիմի առաջատար Նիկոլա Յոկիչը՝ 36 միավոր և 11 անդրադարձ:
«Միլուոքի Բաքսը» Ֆլորիդայում վստահ հաղթանակ տարավ 113:84 հաշվով: Ոչ մի շանս չտալով «Մայամի Հիթին», այս շարքում «Բաքսը» առավելությունը եռապատկեց: