Լոնդոնի «Տոտենհեմը» քննարկում է «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովին հրավիրելու տարբերակը: Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ հունգարական ակումբը նախորդ մրցաշրջանում կարողացավ դուրս գալ ՉԼ խմբային փուլ։
Ըստ Tuttomercatoweb-ի ՝ Մաուրիսիո Պոչետինոյի վերադարձի շուրջ բանակցությունները ձախողելու դեպքում ուկրաինացին այլընտրանքային թեկնածու է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է լքել փարիզյան ակումբը եւ վերադառնալ «Տոտենհեմ», որը նա գլխավորում էր 2014-ից 2019 թվականներին: Իսկ TF1-ը հայտնել էր նաև , որ նա արդեն բանակցություններ է վարել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: