Nike-ը խզել է պայմանագիրը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ: Այդ մասին հայտնում է WSJ-ն (Wall Street Journal)։
Պարզվել է, որ պայմանագիրը խզվել է դեռ 2020-ի օգոստոսին, չնայած այն ստորագրվել էր մինչ 2028 թվականը: Ըստ աղբյուրի ՝ դա պայմանավորված է ընկերությունում Նեյմարի նկատմամբ շարունակվող ներքին հետաքննությամբ:
Ընկերության աշխատակիցներից մեկի խոսքով՝ 2016 թվականին Նեյմարը փորձել է իրեն ստիպել սեռական հարաբերություն ունենալ Նյու Յորքի հյուրանոցներից մեկի համարում: Աղջիկն այն ժամանակ եղել է ֆուտբոլիստի և նրա շրջապատի լոգիստիկ խորհրդատուն:
Երկու տարի անց աղջիկը բողոք է ներկայացրել, որից հետո Nike-ը վարձեց փաստաբանների՝ դեպքը հետաքննելու համար: Կասկածներ առաջանալուց հետո ընկերությունը դադարել է բրազիլացուն ներգրավել մարքեթինգային ծրագրերում, իսկ 2020 թվականին առհասարակ դադարեցրել է համագործակցությունը ֆուտբոլիստի հետ:
Նեյմարը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները նշել են, որ կողմերը բաժանվել են կոմերցիոն պատճառներով: