Ուզբեկստանում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Այսօր հարթակ են դուրս եկել 71 կգ քաշային աղջիկները, որոնց թվում էր նաև Հայաստանի չեմպիոն Միլենա Խաչատրյանը: Միլենան պոկում վարժությունում ցույց է տվել 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գրանցել է 117 կգ արդյունք: Արդյունքում, երկամարտի 209 կգ արդյունքով Խաչատրյանը գրավել է 6-րդ հորիզոնականը: