«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարեց ձախ պաշտպան Դանի Ռոուզի ու դարպասապահ Պաուլո Գասանիգայի հեռանալու մասին:
30-ամյա անգլիացին և 29-ամյա արգենտինացին հեռանում են լոնդոնյան թիմից, քանի որ ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետները: Ֆուտբոլիստները ակումբից հեռացան որպես ազատ գործակալներ:
Ռոուզը «Լիդսից» էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ 2007 թվականին: Նա թիմի կազմում անցկացրել է 214 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ:
Գասանիգան «Սաութհեմփթոնին» է տեղափոխվել Լոնդոն 2017-ի ամռանը: Նա 37 խաղ է անցկացրել «Տոտենեմի» կազմում: