PHILADELPHIA, PA - JANUARY 25: LeBron James #23 of the Los Angeles Lakers dunks the ball against the Philadelphia 76ers on January 25, 2020 at the Wells Fargo Center in Philadelphia, Pennsylvania NOTE TO USER: User expressly acknowledges and agrees that, by downloading and/or using this Photograph, user is consenting to the terms and conditions of the Getty Images License Agreement. Mandatory Copyright Notice: Copyright 2020 NBAE (Photo by Jesse D. Garrabrant/NBAE via Getty Images)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ֆինիքս Սանսին»` 109:102 հաշվով: Դիմակայության առաջին հաղթանակը տանելուց հետո «հրեշտակների քաղաքի» ներկայացուցիչները շարքում հաշիվը հավասարեցրին՝ 1:1: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված «Լեյքերսի» կենտրոնական Էնթոնի Դեյվիսը, վաստակելով 34 միավոր և կատարելով 10 ռեբոունդ, դաբլ-դաբլ գրանցեց իր անվան դիմաց:
«Արևների» կազմում լավագույնն էր թիմի առաջատար Դեվին Բուքերը որը իր հաշվին գրանցեց 31 միավոր:
«Լոս Անջելես Քլիպերսը» տանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: «Դալլաս Մավերիքսը» 127:121 հաշվով հաղթանակ տարավ և դիմակայությունում առավելությունը հասցրեց երկուսի: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Լոս Անջելեսի» բասկետբոլիստ Կավայ Լենարդը՝ վաստակելով 41 միավոր, կատարելով 6 ռեբոունդ և 4 արդյունավետ փոխանցում:
«Բրուքլին Նեթսը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բոստոն Սելթիքսի» նկատմամբ՝ 130:108: Սթիվ Նեշի տղաները երկրորդ հաղթանակից հետո շարքում 2:0 հաշվով առջևում են: Մրցավեճում լավագույնն էր «Նեթսի» հարձակվող Քեվին Դյուրանտը, որը իր թիմին բերեց 26 միավոր: