Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլինսմանը խոստովանել է, որ պատրաստ կլինի քննարկել «Տոտենհեմում» աշխատելու տարբերակը, եթե առաջարկ լինի: Անցյալ տարվա փետրվարին «Հերտայից» հեռանալուց հետո 56-ամյա մասնագետը առանց թիմի է մնացել:
«Անկասկած, դա ինձ կհետաքրքրի: Ակումբի նախագահ Դանիել Լևին ունի իմ համարը և կարող է զանգահարել ցանկացած պահի: «Տոտենհեմի» հետ կապված տարբերակը միշտ պատրաստ եմ դիտարկել:
Ֆուտբոլում ամեն ինչ արագ է պատահում: Երբեք չէի մտածի, որ մարզելու եմ Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները, այնպես որ մենք պետք է բաց լինենէ ամեն ինչի համար: Միշտ պետք է մտածել նոր մարտահրավերների մասին, այնպես որ ինչու ոչ «Տոտենհեմի» հետ», — ասել է Կլինսմանը Sky Sports- ին տված հարցազրույցում: