Կիպրոսի Լիմասոլ քաղաք է մեկնել սամբոյի Հայաստանի հավաքականը՝ 45 հոգանոց պատվիրակությունով: Մեր մարզիկ-մարզուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը՝ երեք տարիքային խմբով, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Պատվիրակության ղեկավարն է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզիչներն են Վովիկ Խոջոյանը և Հայկ Ավետիսյանը, իսկ մրցավարական հանձնախմբում կլինի Էդվարդ Ասլանյանը: Մրցավայր է մեկնել նաև Հայաստանի ամենատիտղոսակիր սամբիստ, աշխարհի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Մրցաշարը կանցկացվի մայիսի 26-ից 29-ը: