Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ՌԲ Լայպցիգը» ցանկանում է թիմում պահել «Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուիվերտին, որն ավարտված մրցաշրջանում վարձավճարով խաղաց գերմանական ակումբում:
22-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Լայպցիգը» «գայլերին» պատրաստ է 12 մլն եվրո վճարել: Ավարտված մրցաշրջանում անցկացրած 27 խաղում լեգենդի որդին դարձել է 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նախկինում հաղորդվում էր, որ Մոուրինյոն ցանկանում է վերադարձնել խաղացողին: «Ռոմայի» կազմում Ջասթինը խաղում է 2018 թ-ից և անցկացրած 68 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ:
Կլյուիվերտը խաղացել է նաև հոլանդական «Այաքսի» կազմում: