«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի՝ ակումբից հեռանալը։
«Մենք 2009 թվականից միասին ենք աշխատում ու միշտ կապի մեջ ենք եղել, նույնիսկ, երբ նա արդեն հավաքականում չէր ու դեռ չէր մարզում «Բավարիան»։ Մենք միասին շատ հաջող պահեր ենք ունեցել։
Որպես ավագ և որպես մարդ՝ կարող եմ միայն շնորհակալ լինել նրան այն ամենի համար, ինչ արել է ինձ, «Բավարիայի» ու հավաքականի համար»,- Նոյերի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։