Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը իր Twitter-ում մեկնաբանել է Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակում չընդգրկվելը:
«Մի քանի դժվար ամիսներից և տարօրինակ մրցաշրջանից հետո, որը նման չէ իմ կարիերայի այլ մրցաշրջաններին, գալիս է Եվրոպայի առաջնությունը: Ես ամեն օր պայքարել և աշխատել եմ, որպեսզի կարողանամ 100% վերականգնվել «Ռեալի» և ազգային թիմի համար, բայց գործերը միշտ չէ, որ ընթանում են այնպես, ինչպես դու ես ուզում:
Ինձ ցավ է պատճառում, որ ես չեմ կարող օգնել իմ թիմին և Իսպանիայի հավաքականին, բայց այս դեպքում ավելի լավ է հանգստանալ, լիովին վերականգնվել և վերադառնալ հաջորդ մրցաշրջանում, ինչպես միշտ եմ արել:
Ցավալի է չներկայացնել ձեր երկիրը, բայց դուք պետք է ազնիվ և անկեղծ լինեք: Բոլոր թիմակիցներիս հաջողություն եմ մաղթում և հուսով եմ, որ կունենանք հոյակապ Եվրոպայի առաջնություն: Ես ուրախ կլինեմ նրանց համար տանը` որպես երկրպագու: Viva Espana! Hala Madrid!»,- գրել է Ռամոսը։
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը՝ այստեղ։