Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Վերդերը» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային» ու 2-4 հաշվով պարտություն կրեց։
Ընդ որում, բրեմենցիները գոլերը խփեցին խաղի վերջին տասը րոպեներին։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 49 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ «Վերդերը» 31 միավորով իջավ 7-րդ հորիզոնական ու դուրս մնաց Բունդեսլիգայից։
Վերջին անգամ «Վերդերը» Բունդեսլիգայից դուրս էր մնացել 1979/1980 մրցաշրջանի արդյունքում։