Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Հոֆենհայմը» ընդունել էր «Հերտային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղի 43-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Դարիդան, 49-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին Կրամարիչը հաղթանակ պարգևեց տանտերերին։
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Աուգսբուրգին» ու 5-2 հաշվով հաղթանակի հասավ։ 9-րդ րոպեին ինքնագոլով հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գուվելեուվը, իսկ մյունխենիցների կազմում աչքի ընկան Գնաբրին (23′), Կիմիխը (33′), Կոմանը (43′) և Լևանդովսկին (90′)։
Մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը 3-1 հաշվով հաղթեց «Բայերին»։
Դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը՝ աչքի ընկնելով 5-րդ և 84-րդ րոպեներին։ Մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը՝ 51-րդ րոպեին։ Հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Բենդերը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3-1։
Այսպիսով, «Բորուսիան» 64 միավորով տեղավորվեց 3-րդ, իսկ «Բայերը» 52 միավորով՝ 6-րդ։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Այնտրախտ»-«Ֆրանկֆուրտ»՝ 3-1
«Քյոլն»-«Շալկե»՝ 1-0
«Շտուտգարտ»-«Արմինիա»՝ 0-2
«Ունիոն»-«Լայպցիգ»՝ 2-1
«Վերդեր»-«Բորուսիա Մ»՝ 2-4
«Վոլֆսբուրգ»-«Մայնց»՝ 2-3