Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Ցավոք, 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվեցին կիսաեզրափակիչներում և վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:
Գրիգորյանը 3-8 հաշվով պարտվեց Սերգեյ Ստեփանովին, իսկ Թադևոսյանը՝ 0-9 հաշվով Թեմուրի Չկուասելիձեին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Պողոսյանն ու Օվասապյանը դուրս են եկել եզրափակիչ: