Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:
Օդանավակայանից լուսանկար է հրապարակել 72 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Բացի Ամոյանից, Նիս են մեկնել են նաև Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը:
Նիսի մրցաշարը կկայանա հունվարի 18-19–ը: