Հյուսիսային Մակեդոնիայում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք ըմբիշին։ Հաղթանակ է տարել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Նա պարտության է մատնել ռուս ըմբիշին:
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը ևս մեկնարկեց հաղթանակով, իսկ 77 կգ քաշային ըմբիշ Սամվել Գրիգորյանը 9:0 հաշվով հաղթեց 1/8-ում:
55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը զիջել է բուլղարացի մրցակցին։