ԱՊԼ 37-րդ տուրում «Էվեթրոնը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Վուլվզին»: Տանտերերի միակ գոլը խփեց Ռիչարլիսոնը: Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմն ունի 59 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Նույնքան միավոր ունի նաև «Տոտենհեմը», որը 6-րդն է: Վերջինս պարտություն կրեց սեփական հարկի տակ, 1:2 հաշվով պարտվելով «Աստոն Վիլլային»:
59 միավոր ունի նաև 7-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմը», սակայն վերջինս այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: