Ավարտվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը: Արևմտյան կոնֆերենցիայում «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի հարկի տակ 110:98 հաշվով հաղթեց «Նյու Օռլեան Պելիկանսին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը՝ վաստակելով 25 միավոր, կատարելով 1 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: «Պելիկանսի» կազմում Վիլլի Հեռնանգոմեսը իր հաշվին դաբլ-դաբլ գրանցեց՝ 19 միավոր և 13 ռեբոունդ: Լեբրոնը և ընկերները այս խաղից հետո մնալով 7-րդ տեղում, ավարտեցին հիմնական մրցաշրջանը և փլեյ-ինն-ում կմրցեն «Գոլդեն Սթեյդ Վորիորզի» հետ:
«Պորտլենդ Թռեյլ Բլեյզերսը» սեփական հարկի տակ 132:116 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Դենվեր Նագետսի» նկատմամբ: Տանտերերի կազմում երեք խաղացող՝ Դամիան Լիլարդը, Յուսուֆ Նուռկիչը և Էնես Կանտերը դարձան դաբլ-դաբլ-ի հեղինակ: «Դենվերը» այս հանդիպումից հետո 3-րդն է, իսկ «Պորտլենդը» 6-րդ տեղով ավարտեց արևմտյան կոնֆերենցիան: Փլեյ-ինն-ում արևելյան կոնֆերենցիայում «Բոստոն Սելթիկսը» կմրցի «Վաշինգտոն Վիզարդսի» հետ, իսկ «Ինդիանա Սփեյսրզին» բաժին է հասել «Շառլոտ Հոռնեթսը»:
Արևմտյան կոնֆերենցիայում «Լոս Անջելես Լեյքերսը» կհյուրընկալի «Գոլդենի» մարտիկներին, իսկ «Մենֆիս Գրիզլիսը» կմրցի «Սան Անտոնիո Սփյուրզի» հետ: