«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ մրցաշրջանի վերջաբանի մասին։
«ՉԼ մյուս մրցաշրջանում հայտնվելը բացարձակ անհավանական իրադարձություն կլինի։ Այն կյանքիս ամենամեծ նվաճումներից մեկը կլինի։ Գիտեմ դա ինչպես է հնչում, բայց այն ճիշտ է։
Եթե պատրաստվում եք ցանկացած ֆուտբոլային մրցաշրջանի մասին գիրք գրել, որ հետո դեպրեսիայի մեջ ընկնեք, ամենայն հավանականությամբ, հենց այս ընթացիկ մրցաշրջանը կընտրեք։
Անհամբեր սպասում եմ «Բարնլիի» դեմ խաղին։ Վաղը հեշտ չի լինելու։ Պիտի համոզված լինենք, որ պատրաստ ենք։ Պիտի ողջ ուժերը ներդնենք դաշտում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։