Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դարձել է Հռոմի Մասթերս մրցաշարի չեմպիոն։ Սա Գրունտի Արքայի 10-րդ տիտղոսն է Իտալիայի մայրաքաղաքում, և 62-րդը գրունտային մրցաշարում։
Եզրափակիչ խաղում Նադալը երեք սեթում հաղթել է նախորդ տարվա չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին՝ 7:5, 1:6, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 49 րոպե։
Նշվում է, որ Հռոմ-2021-ի եզրափակչից հետո Նադալը կրճատել է Ջոկովիչի հետ անհատական դիմակայությունների տարբերությունը մինիմալի՝ (28:29)։
Հռոմի Մասթերսի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 2 մլն եվրո։ Նադալը հաղթանակի համար ավելի քան 245 հազար եվրո կստանա։