«Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը մեկնաբանել է թիմի հայ պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ իսպանական «Կադիս» հնարավոր տեղափոխությունը․
«Հարոյանը փոքր-ինչ հիվանդ է։ Երեկ նա մեզ հետ մարզվեց, բայց հաջորդ օրն իրեն վատ զգաց։ Մենք որոշեցինք նրան հանգիստ տրամադրել»,- Տիխոնովի խոսքերն է փոխանցում Metaratings-ը։
-ԶԼՄ-ներում խոսվում է նրա՝ Իսպանիա հնարավոր տեղափոխության մասին։
-Չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Մենք խաղից խաղ առաջ ենք գնում։
-Իսկապես կա՞ նրա հանդեպ հետաքրքրություն։
-Հետաքրքրություն կա։ Այն էլ շատ մեծ։ Ով գիտի՝ ինչ կլինի հետագայում։