«ՌԲ Լայպցիգն» ու «Վոլֆսբուրգը» չպարզեցին հաղթողին Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում: Կիրակի օրը Լայպցիգում կայացած խաղն ավարտվեց 2: 2 հաշվով:
«Վոլֆսբուրգի» կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Մաքսիմիլիան Ֆիլիպը, ում տրանսֆերյաին իրավունքները պատկանում են Մոսկվայի «Դինամոյին»: Տանտերերից գոլերի հեղինակ դարձան Ջասթին Կլյուվերտին և Մարսել Զաբիտցերը:
«ՌԲ Լայպցիգը» վաստակեց 65 միավոր և ապահովեց մրցաշարում 2-րդ տեղը: Դորտմունդի «Բորուսիան» ու «Վոլֆսբուրգը» եզրափակիչ տուրում կպայքարեն 3-րդի համար․ վերջինս այսօրվա արդյունքի շնորհիվ երաշխավորեց իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում: