«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
Եգիպտացի ֆուտբոլիստը 22-րդ գոլն է խփել առաջնությունում։
Սալահն այժմ ԱՊԼ-ի ռմբարկուների ցանկի առաջին հորիզոնականը կիսում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ, որն այսօր գոլի հեղինակ է դարձել «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։