ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Տոտենհեմը» մրցել է «Վուլվերհեմփթոնի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել։
45-րդ րոպեին Հաի Քեյնն է բացել խաղի հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Պյեր-Էմիլ Հյոբերգը կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը։
«Տոտենհեմը» 36 խաղից հետո 59 միավոր է վաստակել ու բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Վեսթ Բրոմվիչին»։ Գայլերը 45 միավորով 12-րդ տեղում են։