«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը խոսել է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին․
«Այն, թե Ռոնալդուն ինչպես է ապրում սպորտով, իրեն պահում լավ մարզավիճակում, և այն, թե նա ինչպես է մոտիվացված 36 տարեկանում, ուղղակի ֆանտաստիկ է։
Նույնը կարող եմ ասել Կյելինիի և Բոնուչիի մասին՝ իր 43 տարեկանում։ Նրանք բոլորն իսկական պրոֆեսիոնալներ են»,- դե Լիխտի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», ուր տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալից» 117 մլն եվրոյի դիմաց։ Ռոնալդուի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, դարձել է 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։