«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է transfermarketweb-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Նշվում է, որ կիսապաշտպանի խաղաոճը գրավում է միլանցի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
27-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմում է 2020 թվականից: