Բասկետբոլի ազգայի ասոցիացիայի կանոնվոր առաջնության հերթական տուրի շրջանակում արևելյան կոնֆերենցիայում «Ատլանտա Հոքսը» տանը հաղթեց «Օռլանդո Մեջիքին»՝ 116:93: Երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելուց հետո «բազեները» 4-րդ հորիզոնականում են: Խաղում ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հոքսի» սերբ պաշտպան Բոգդան Բոգդանովիչը` վաստակելով 27 միավոր, կատարելով 3 ռեբոունդ և 5 արդյունավետ փոխանցում:
Մեկ միավորի տարբերությամբ ավարտվեց արևմտյան կոնֆերենցիայի կենտրոնական հանդիպումը: Լարված պայքարում «Ֆինիքս Սանզը» սեփական հարկի տակ հաղթեց «Պորտլենդ Թռեյլ Բլեյզերսին»՝ 118:117: Հանդիպման ընթացքում լավագույնն էր «Բլեյզերսի» խաղարկող Դամիան Լիլարդը՝ վաստակած 41 միավորով։ «Արևների» կազմում իր հաշվին դաբլ-դաբլ գրանցեց Միկալ Բրիջզը, իսկ Կրիս Պոլը վաստակեց 26 միավոր: Արդյունքում այս տուրից հետո արևելյան կոնֆերենցիայում արդեն պարզ են առաջին 6 թիմերը, որոնք ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում, իսկ արևմտյան կոնֆերենցիայում 6-րդ հորիզոնականի համար պայքարը դեռ շարունակվում է «Պորտլենդի», «Դալլասի» և «Լեյքերսի» միջև։ Հրեշտակների քաղաքի ներկայացուցիչները 1 հաղթանակով զիջում են և այս պահին զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: