Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական հանդիպումները տեղի ունեցան երեկ գիշեր:
«Գոլդեն Սթեյթ Վորիորզը» տանը լարված պայքարում հաղթեց կոնֆեդերացիան գլխավորող «Յուտա Ջազզին»։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ժանաչվեց «Ջազզի» պաշտպան Ջորդան Կլարկսոնը: Քարին 36 միավոր բերեց Գոլդեն Սթեյթի «մարտիկներին»՝ ամրապնդվելով իր թիմին 8-րդ հորիզոնականում: Ռասլ Ուեստբրուկի պատմական թրիփլ-դաբլը չօգնեց «Վաշինգտոն Ուիզարդսին»՝ «Ատլանտա Հոուքսի» հետ մրցավեճում՝ 124-125։ Խաղում լավագույնը ճանաչվեց Ուեստբրուքը ով «Ուիզարդսի» կազմում վաստակեց 28 միավոր, կատարեց 13 ռեբոունդ և 21 արդյունավետ փոխանցում։ Ռասլի 182 -րդ թրիպլ դաբլը արեց իր կարիերայի ընթացթում՝ դառնալով լավագույնն ու շրջանցելով Օսկար Ռոբերտսոնին:
Այս պահին արևելյան կոնֆերենցիայում «Վաշինգտոնը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը ու 3 հաղթանակով գերազանցում է 11-րդ հորիզոնականում գտնվող «Չիկագո Բուլզին»։