«Լիվերպուլի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան բացատարել է, թե ինչու է «Սաութհեմփթոնի» հետ խաղում խփած գոլից հետո վազել դեպի պահեստայինների նստարանը․
«Իհարկե, ես առանձնահատուկ հարաբերություններ ունեմ այն տղաների հետ, ովքեր չեն խաղում։ Երբ դու դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես նրանց մասին, այն մասին, թե որքան քրտնաջան են աշխատում ու ինչպես են իրենց պահում, չնայած՝ չեն խաղում։ Այնպես, որ, ես այդ գոլս նրանց նվիրեցի»,- Տյագոյի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Տյագոն դարձել է 140-րդ ֆուտբոլիստը, որը «Լիվերպուլի» կազմում գոլ է խփել անգլիական Պրեմիեր-լիգայում, և 2015 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին խաղացողը, որի առաջին գոլն ակումբի կազմում խփվել է տուգանայինի մատույցներից դուրս։ Այն ժամանակ իր առաջին գոլը խփել է Դիվոկ Օրիգին։
Տյագոն ընդհատել է 40-խաղյա առանց գոլերի շարքը, որը ձգվում էր դեռ «Բավարիայում» հանդես գալու ժամանակներից։