Վերջերս միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, որ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է թիմում տեսնել իր նախկին թիմի մի քանի ֆուտբոլիստների, մասնավորապես Էրիկ Դայերին և Պիեռ-Էմիլ Հեյբյերգին:
Սակայն, ինչպես նշում է The Sun-ը, լոնդոնյան ակումբը մտադիր չէ ոչ մեկին բաց թողնել պորտուգալացի մասնագետի նոր թիմ:
«Մենք չենք վաճառելու այս խաղացողներից ոչ մեկին: Իհարկե, նոր մարզիչը կասի իր խոսքը, բայց ով կգա, չի ցանկանա նրանց բաց թողնել: Երկու ֆուտբոլիստներն էլ անհավանականորեն կարևոր են թիմի համար, և դա դժվար թե փոխվի», — ասել է «Տոտենհեմին» մոտ կանգնած աղբյուրը: