Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն շարոնակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Մանկունիացիները մտադիր են ձեռք բերել 21-ամյա անգլիացուն այս ամառ: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Սանչոյի համար:
Սանչոն դորտմունդյան թիմում է 2017 թվականից: