«Շալկեի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 32-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» հետ խաղում:
Այսպիսով, խաղացողը թոփ-5 առաջնություններից 4-ում դարձել է գոլի հեղինակ:
Նախկինում Մուստաֆին գոլեր է խփել «Սամպդորիայի», «Վալենսիայի» ու «Արսենալի» կազմում: