ԱՊԼ 35-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Լիդսին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
13-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Դալասը, իսկ 25-ին՝ Դելե Ալիի փոխանցումից հետո Սոն Հին Մինը հավասարեցրեց այն։ Առաջին կեսի ավարտից 3 րոպե առաջ «Լիդսի» կազմում աչքի ընկավ Բեմֆորդն ու թիմը ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։
Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ էլ Ռոդրիգոն խփեց «Լիդսի» 3-րդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին։
«Լիդսը» 50 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 56 միավորով՝ 6-րդ։