«Յուվենտուսը» չի ցանկացել այլ ակումբ բաց թողնել իր թիմի պաշտպան Մատիյս դե Լիխտին։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։
Նշվում է, որ վերջին տասը օրերի ընթացքում թուրինյան ակումբը երկու առաջարկ է ստացել այլ թիմերից։ Ֆուտբոլիստին փորձել են ձեռք բերել «Բարսելոնան» ու «Չելսին»։
Սակայն թուրինյան ակումը այս ակումբներին մերժումով է պատասխանել։ Դեռ ավելին, խաղացողն ինքը վերջերս հայտնել էր, որ «Յուվեից» ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։